Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Վահրամ Բաղդասարյանը ՀՅԴ-ից պարզաբանում է պահանջում

Վահրամ Բաղդասարյանը ՀՅԴ-ից պարզաբանում է պահանջում
02.02.2016 | 21:31

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում պնդեց՝ ՀՀԿ-ն հայաստանյան քաղաքական դաշտի ամենահեղինակավոր կուսակցությունն է և ընդհակառակը՝ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիան կբարձրացնի դաշնակների հեղինակությունը: Իսկ թե ինչպես են պատրաստվում ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմել, երբ դաշնակցական Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, թե ՀՀԿ-ն հեղինակազրկված է ու իրենք համագործակցում են հեղինակազրկված իշխանությունների հետ, որ փոխեն մթնոլորտը, ինչպես փոխեցին Սահմանադրությունը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Դա կարելի է մեկնաբանել տարբեր կերպ, և մենք խնդրեցինք, որ մեկ անգամ ևս պարզաբանի Ռուստամյանը: Ես չեմ կարծում, որ հեղինակազրկված իշխանության հետ ցանկություն կունենա գործընկերություն անել մեր գործընկերը: Քանի որ բարձր եմ գնահատում Ռուստամյանին, չեմ կարծում, որ այդ իմաստով է ասել, քանի որ կային «եթե»-ներ»: ՀՀԿ խմբակցության ղեկավարը համաձայնեց՝ այո, այսօր կան խնդիրներ: «Սակայն, միևնույն է, ՀՀԿ-ն մնում է մեր քաղաքական դաշտի ամենահեղինակավոր կուսակցությունը, և մենք կարիք չունենք, որ մեզ միանան քաղաքական ուժեր մեր հեղինակությունը բարձրացնելու համար: Մենք ունենք համագործակցության կարիք՝ երկրի զարգացման քաղաքական գիծն ավելի ճիշտ տանելու համար: Խորհուրդ կտամ մեր դաշնակցական գործընկերներին մի փոքր զսպեն էմոցիաները, և մենք ավելի լուրջ բանակցությունների մեջ ենք և լուրջ խնդիր ենք ցանկանում կարգավորել, ոչ թե նժարի վրա ենք դնում, թե ում հեղինակությունն է բարձր»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ ըստ ՀՅԴ-ի, իրենց աջակցությամբ են անցել նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները՝ Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Մեզ աջակցել է ոչ միայն ՀՅԴ-ն, այլև այլ քաղաքական ուժեր: Կարելի է հետ գնալ նախորդ ընտրություններ և հասկանալ, թե ով ինչքան ձայն է հավաքել, և չեմ կարծում, որ հանրաքվեն 100 տոկոս շեղում տար, մենք մեր ձայները պահպանել ենք: Նրանք մեզ աջակցել են, և դա իրենց սուրբ պարտքն է եղել, քանի որ տարիներ շարունակ խոսել են պառլամենտական համակարգի մասին»: ՀՀԿ պատգամավորը նկատեց, որ ԲՀԿ-ի և ընդհանրապես բոլոր քաղաքական ուժերի առջև համագործակցության դռները բաց են: Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ ՀՅԴ-ի քննարկումը դեռևս պորտֆելներ բաժանելու փուլին չի հասել, սակայն չբացառեց, որ շուտով կգա նաև դրա ժամանակը: «Կա քաղաքական և գաղափարական խնդիր և դրա շուրջ գնում են բանակցություններ, որից հետո պարզ կլինի՝ զուտ քաղաքակա՞ն համագործակցություն է, թե՞ կոալիցիոն, և այդ ժամանակ կքննարկվի նաև ձեզ հուզող պորտֆելների հարցը»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1176

Մեկնաբանություններ